News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Երեւան կատարելիք այցի ժամանակ Հայաստանը պետք է կոչ անի Անկարային օգտագործել Ադրբեջանի վրա իր ազդեցությունը եւ ստիպի մեզ հետ վերադարձնել օկուպացված յոթ հայկական տարածքներից գոնե չորսը: Մասնավորապես դարեր ի վեր հայաբնակ Հանլար, Շահումյան, Շամխոր ու Դաշկեսան շրջանները: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ադրբեջանահայերի վեհաժողովի նախագահ Գիգորի Այվազյանը:

Նա նշել է, որ Դավութօղլուի՝ Հայաստան այցելելով Թուրքիան փորձում է տպավորություն ստեղծել, որ հայ-թուրքական հարաբերությունները բարելավվում են: Դրա նպատակն է կանխել Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ աշխարհասփյուռ հայության կողմից սպասվող «ցունամին»: Այվազյանի խոսքով՝ Թուրքիան փորձում է հանդես գալ որպես խաղաղ ու անկանխակալ միջնորդ՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում:

Ինչպես նա է ընդգծել, Թուրքիան դեռեւս 90-ական թվականներին ապօրինաբար շրջափակման է ենթարկել Հայաստանը՝ խախտելով Ղարսի պայմանագիրը. «Հայաստանի հետ սահմանը փակելը հավասար է պատերազմ հայտարարելուն»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի տասներկուսին Թուրքիայի ԱԳ նախարարը ժամանել է Երեւան՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ