News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում Թուրքիայում քրիստոնեության վերադարձած եւ իրենց երեխային արդեն հայկական դպրոց ուղարկել ցանկացող ընտանիքը դիմել էր դատարան։ Իր հերթին Ստամբուլի նահանգապետարանի  դատարան էր ուղարկել զավեշտալի պաշտպանական գրություն։

Թուրքական Radikal-ին հայտնի է դարձել, որ արմատներին վերադարձած եւ երեխային հայկական դպրոց ուղարկել չկարողացած  հայ ընտանիքի կողմից սկսած դատական գործընթացի ժամանակ Ստամբուլի նահանգապետարանը պաշտպանական գրություն է ուղարկել դատարան՝ արդարանալով, թե ինչու չի թույլատրել հայ ընտանիքի երեխային այցելել հայկական դպրոց։

Ներկայացվում է, որ Ստամբուլի նահանգապետարանի աշխատակից ոմն Էլմաս Թուրհանի կողմից հոկտեմբերի 21-ին դատարան է ուղարկել պաշտպանական գրություն, որի մեջ նշվել է, թե ազգային փոքրամասնությունների դպրոց կարող են հաճախել միայն տվյալ ազգի ներկայացուցիչները, իսկ հայցվոր կողմի հայկական արմատների մասին տեղեկությունները չկան, իսկ եկեղեցու ներկայացրած թուղթը, թե նա քրիստոնյա է, բավարար չէ։ Գրության մեջ նշվել էր, թե ՆԳ նախարարության ցուցակներում հիշյալ ընտանիքի համար չկա հայերի համար կիրառվող հատուկ ծածկագիրը, իսկ ըստ իրենց, ամեն ցանկացող չի կարող հայ դառնալ։

Նշենք, որ դատարանը հաշվի չի առել Ստամբուլի նահանգապետարանի գրությունը եւ պարտադրել է երեխային թույլատրել հայկական դպրոց հաճախել՝ շեշտելով, որ մարդու էթնիկ ինքնության որոշման համար էթնիկ ծածկագրերը հակասում են մարդու իրավունքներին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ