News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 25-ին մասնակցել է ՀՊՏՀ խորհրդի նիստին:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե բացելով նիստը՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ նիստի օրակարգում ընդգրկված են ՀՊՏՀ 2013 թ. ուսումնագիտական եւ ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների եւ 2014 թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին ու ՀՊՏՀ կազմակերպական կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին հարցերը:

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ներկայացրել է բուհում կատարված աշխատանքը, բյուջետային հատկացումները, միջազգային համագործակցության ծրագրերը, համալսարանի գիտահետազոտական գործունեությունը, իրականացված արդիականացման աշխատանքները: Աթոյանը ներկայացրել է նաեւ ՀՊՏՀ կազմակերպական կառուցվածքում առաջարկվող փոփոխությունները եւ դրանց հիմնավորումները:

Նիստում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա նշել է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը իր ուրույն տեղն է զբաղեցնում հանրապետության գիտակրթական համակարգում: Աբրահամյանի գնահատմամբ՝ ուրախալի է այն, որ համալսարանի ղեկավարությունը եւ դասախոսական կազմը ջանք չեն խնայում ձեռք բերված նվաճումները ամրապնդելու, միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու եւ բարձրորակ մասնագետներ պատրաստելու համար: Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ այս ամենը մեծապես կնպաստի միջազգային ասպարեզում կրթական հաստատության հեղինակության եւ մրցունակության բարձրացմանը:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի 2013 թ. համապարփակ զեկույցը վկայում է այն մասին, որ տարին նշանակալից էր հաստատությունում կատարված աշխատանքների առումով: ԱԺ նախագահը նշեց, որ հաշվետու տարին նշանավորվեց նորագույն տեխնիկայով եւ գույքով հագեցած «Ամբերդ» հետազոտական կենտրոնի բացմամբ, որը իր անգնահատելի ներդրումը կունենա ԲՈՒՀ-ի գիտահետազոտական գործունեության ծավալման հարցում: Նա կարեւորեց նաեւ նոր ուսումնական տարվանից գործող սոցիալական փաթեթը, որը միտված է աջակցելու սոցիալապես անապահով եւ բարձր առաջադիմություն ցուցաբերող ուսանողներին:

Խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ՝ համալսարանը առաջընթաց է գրանցել նաեւ միջազգայնացման ճանապարհին՝ շահելով Տեմպուսի եւս չորս ծրագիր: Նոր թափ է ստացել նաեւ օտարերկրյա ուսանողների ընդունելության գործընթացը, բարելավվել են շենքային պայմանները, ստեղծվել է ուսման համար բարենպաստ միջավայր:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է մի շարք խնդիրների եւ անելիքների՝ նշելով, որ այսօր առաջնային է գիտամանկավարժական կադրերի պատրաստումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ