News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Լեհաստանի Սեյմի մարշալ Բրոնիսլավ Կոմորովսկուն եւ Լեհաստանի Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչին՝ նախագահ Լեհ Կաչինսկու մահվան կապակցությամբ:

Հայաստանի ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին փոխանցմամբ ուղերձի տեքստում մասնավորապես ասված է.

«Խորապես ցնցված ենք Լեհաստանի նախագահի օդանավի աղետալի անկման գույժից, որին զոհ են գնացել նախագահ Լեխ Կաչինսկին, նրա տիկինը եւ ուղեկցող բոլոր անձինք:

Լեհաստանի համար այս ծանր պահին Հայաստանի Ազգային ժողովի եւ իմ անունից ցավակցություն ու եղբայրական զորակցություն եմ հայտնում այս ողբերգությանն առնչվող բոլոր ընտանիքներին ու նրանց մերձավորներին, ողջ լեհ ժողովրդին:

Խաղաղություն այս աղետի բոլոր զոհերի հոգիներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ