News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Փարիզում, այսօր՝ հունվարի 13-ին, սկսվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Ջոն Քերրիի բանակցությունները:

Նրանց հանդիպման ժամանակ Ջոն Քերրին իր ռուս գործընկերոջը երկու կարտոֆիլ է նվիրել, որը պատվիրակության անդամների ծիծաղի առիթ է դարձել:

ԱՄՆ պետքարտուղարը ռուս նախարարին կարտոֆիլ է նվիրել

Իրենց հերթին, ռուս դիվանագետները ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսաքիին վարդագույն ականջավոր գլխարկ են ներկայացրել: 

Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում գրել է, որ «բոլորը գոհ են»: Այդ մասին է վկայում լուսանկարը, որը Փսաքին տեղադրել է իր Twitter-ում:

Պետքարտուղարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել, որ իրեն հնարավորություն են տվել «նախապատրաստվել ձմեռային Օլիմպիադային», իսկ Սերգեյ Լավրովն, իր հերթին, խոստացել է Քերրիի նվիրած կարտոֆիլից օղի չթորել, հաղորդում է Vesti-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ