Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկել են Ռուսաստանի ու ԱՄՆ արտաքին-քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի ու Ջոն Քերրիի բանակցությունները:
Լրագրողներին հրավիրել են միջոցառման արձանագրությունների վերաբերյալ հատվածին, որտեղ նախարարները ժպտում էին, սեղմում միմյանց ձեռքերը, որից հետո ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել մամուլին ու խնդրել հեռանալ:
Հաղորդվում է, որ անսպասելիորեն մամուլի ներկայացուցիչներին երկրորդ անգամ հրավիրել են նկարահանելու զրույցի սկիզբը:
«Մենք շաբաթներ առաջ նախարար Լավրովի հետ խոսել ենք, քննարկել սիրիական հարցը»,-ասել է Քերրին, որից հետո երկու կարտոֆիլ է նվիրել նախարար Լավրովին: Պետքարտուղարի արտասովոր նվերը երկու պատվիրաիրակությունների ծիծաղն է հարուցել, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Բանակցություններին միանալու է նաեւ ԱՊԼ ու ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին:


























