News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ղրղըզստանի նախագահի նախկին թեկնածու, թմրաբուժության մասնագետ Ժենիշբեկ Նազարալիեւը, ով 1993թ.-ին Բիշքեքում բացեց առաջին մասնավոր թմրաբուժության հիվանդանոցը, օրերս երկրի իշխանություններին առաջարկել է օրինականացնել մարիխուանան: NEWS.am-ի հետ հարցազրույցում փորձագետն ավելի մանրամասն ներկայացրեց իր տեսակետն ու բարդ հարցի լուծման իր մոտեցումները:

Պարոն Նազարալիեւ, ինչո՞վ է պայմանավորված ձեր առաջարկը Ղրղըզստանում օրինականացնել մարիխուանան:

Այսօր մենք տեսնում ենք, որ զարգացած երկրներում արդեն հասկանում են մարիխուանան ապաքրեականացնելու անհրաժեշտությունը, նույնիսկ օրինական հիմքերի վրա են դնում դրա վաճառքը: Անկասկած, ԱՄՆ-ն այդ ճանապարհի սկզբին է, սակայն եթե Ղրղըզստանը լինի առաջիններից մեկի թվում, մենք դրանից տնտեսապես կշահենք: 2014թ.-ի հունվարին Լաս-Վեգասում տեղի կունենա այս բնագավառում ներդրողների առաջին ֆորումը: Խոսքը մաֆիայի ներկայացուցիչների մասին չէ: Օրինականացումից հետո սա կնմանվի ծխախոտի կա ալկոհոլի բիզնեսին:  Կարեւոր դեր են խաղում դեղագործական տեխնոլոգիաները: Ղրղըզստանի Իսիկ-Կուլի մարզում ամեն ինչ այնքան անհույս է, որ մարիխուանայի սեւ արտահանումը չեն վերահսկվում ոչ Ղրղըզստանի թմրանյութերի վերահսկողության պետական ծառայությունը, ոչ էլ իրավապահ մարմինները: Սա վկայում է իշխանությունների կոռումպացվածության մասին, երկրում յուրաքանչյուր երրորդ ընտանիք այս կամ այն կերպ առնչվում է մարիխուանայի հետ: Օրինականացման արդյունքում թանկարժեք ու արգելված պտուղը բնակչության չնչին հատվածի ուշադրությունը կգրավի:

Ինչպիսի՞ն է դրությունը Ղրղըզստանում կապված մարիխուանայի եւ թմրանյութերի անօրինական տարածման հետ:

Ղրղըզստանը Ռուսաստան եւ Արեւելյան Եվրոպա աֆղանական թմրանյութի տեղափոխման օղակներից մեկն է: Մենք սահմանակից ենք Աֆղանստանին հարեւան Տաջիկստանի հետ: Այդտեղից ռուսական շուակ հերոին է փոխանցվում: Մեր շատ սահմանակետեր դժվար պաշտպանելի են: Մաքսանենգներն օգտվում են դրանից, նաեւ Զըրղըստանի հարավում բնակչության աղքատությունից ու գործազրկությունից: Կանեփ արտադրվում է երկրի գրեթե բոլոր շրջաններում, սակայն առավել տարածված է Իսիկ-Կուլում, որտեղի մարիխուանան հայտնի է Ռուսաստանում եւ Եվրոպայում: Ինչ վերաբերում է դրա օգտագործմանը, ապա Ղրղըզստանում առավելապես հանդիպում է մարիխուանա ու դրանից պատրաստվող հաշիշ, քան հերոին կամ ներարկելի թմրանյութեր: «Ազգային» վիճակագրության համաձայն յուրաքանչյուր 5-րդ երիտասարդ օգտագործել է մարիխուանա: Սակայն ոստիկանությանը ձեռնտու է արգելքը, քանի որ հայտնաբերման ցանկացած դեպք արժե 100-500 դոկար կաշառք:

Եթե Ձեր առաջարկը կառավարության արձագանքին արժանանա, ինչպե՞ս կանդրադառնա ներկա իրավիճակի վրա:

Կառավարության արձագանքը քիչ հավանական է: Իշխանությունները կախված են հարեւան երկրների կարծիքից, որտեղ իրավապահ մարմիներն ու ուժային կառույցները թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի համար ֆինանսավորվում են: Կա հստակ գաղափարախոսություն. ամեն տեսակ թմրանյութի, այդ թվում նաեւ մարիխուանայի դեմ անվերջ պետք է պայքարել: Սակայն 2011թ.-ին ՄԱԿ հատուկ հանձնաժողովը ճանաչեց. թմրանյութերի դեմ պայքարը պետական փողերի անիմաստ ու անարդյունավետ ծախս է: Հետխորհրդային երկրներում քաղաքական գործիչներն այս հարցում դեռ խորհրդային մտածելակերպ ունեն, իսկ բնակչությունը զոմբիացված է պետության, ոչ պետական կազմակերպությունների, լրատվամիջոցների կողմից: Ես իմ առաջարկը քննարկման դաշտ բերեցի: Այն աղմուկ բարձրացրեց: Հույս ունեմ, այս պահից ի վեր հասարակության ջանքերով մենք ավելի շատ կխոսենք օրինականացման առավելությունների ու թերությունների մասին, արդյունքում հանրաքվե կանցկացնենք: Ղրղըզստանի ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ օրինականացնել, թե ոչ: Կառավարությունն իր հերթին օրենսդրական տեսակետից կլուծի հարցը՝ արտոնագիրներ, ակցիզներ, վերահսկողություն: Ընդհանուր առմամբ այն, ինչ պետք է անի պետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ