News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Նախորդ տարի Հայաստանի արտահանման կառուցվածքում առաջատար դիրքերը պահպանել է պղնձի կոնցենտրատն ու հանքաքարը, կոնյակն ու երկաթամիահալվածքը: Ընդհանուր առմամբ, մեր արտահանման մեկ-երրորդը ապահովում է եկաթի հանքաքարերի ոի դրա հետ կապված մետալուրգիայի արտադրանքը: Այսպես այդ արտադրանքի վեց ապրանքային խմբերի ընդհանուր բաժինը նախորդ տարի կազմել է 29,0% տոկոս:

Առաջատար են համարվում հանքաքարն ու պղնձի կոնցենտրատը՝ 131,8 հազար տոննա, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 279,9 մլն դոլար: Չնայած որ այդ ապրանքների մաքսային գինը տարվա կտրվածքով տոննայի դիմաց նվազել է 1,73 հազար դոլարից մինչեւ 1,62-ի, ֆիզիկական ծավալի աճի հաշվին արտահանումը գնի հաշվին կազմել է 23,0%:

Հանքանյութի ու պղնձի կոնցենտրատի դերի մասին վկայում են Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալում դրանց ծանրակշիռ դերը՝ նախորդ տարվա արդյունքներով՝ 18,9 տոկոս: Այսինքն՝ մեր արտահանման մոտ մեկ-հինգերորդը ապահովել է հարյուրավոր ապրանքներից միայն մեկը:

Ընդգծենք, որ մեր արտահանման դիվերսիֆիկացիայի հետ կապված խնդիրը մեկ տարվա ընթացքում վատացել է: 37 «խոշորագույն» արտահանվող ապրանքների ծավալն ավելացել է 147,6 մլն դոլարով, սակայն մնացած մոտ ութ հարյուր ապարանքային խմբերում , հակառակը, նվազել է 30,3 մլբն դոլարով: Արդյունքում արտահանման ծավալի բացարձակ աճը հարաբերականորեն դանդաղել է՝ տարբերության արդյունքում կազմելով ընդամենը 117,3 մլն:

Այդ տեղաշարժերի արդյունքում արտահանվող 37 «խոշորագույն» ապրանքախմբերի բաժինը ավելացել է 3,1 տոկոսով՝ հաշվետու տարում հասնելով 89,9 տոկոսի:

Վերջին տարիներին դրական աճ է գրանցվել թեթեւ արդյունաբերության ոլորտի ապրանքների արցում: Ռուսական շուկայի հետ, ներկայումս ՄՄ-ին անդամակցելու համատեքստում, մեծ հույսեր էին կապում, սակայն մեկ տարվա ընթացքում այդ ուղղությամբ անկում է գրանցվել՝ կապված հագուստի արտահանման հետ: Մինչդեռ նման ապրանքների արտահանումը դեպի Եվրոպա, մասնավորապեսէ Ֆրանսիա ու Գերմանիա, ավելացել է:

Հայրենական ծխախոտի արտադրությունը վատ ցուցանիշներ չի դրսեւորում իր արտադրանքն արտերկիր արտահանելու համատեքստում՝ նախորդ տարի խոշորագույն ծավալով արտահանվող ապրանքների ցանկում զբաղեցնելով իներորդ հորիզոնականը: Արտահանվել է մոտ 6 մլրդդ միավոր ծխախոտ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 1,6 անգամ:

Դրա հետ մեկտեղ դժվար է միանշանակ գնահատել տարբեր տեսակի սննդամթերքի արտահանման ավելացման ցուցանիշները: Նախորդ տարի արտահանվել է 23,5 հազար տոննա կարտոֆիլ ու ավելի քան 1,5 հազար տոննա տարբեր տեսակի պանիրներ: Նկատենք, որ հունվարին կարտոֆիլի միջին շուկայական գինը տարեկան կտրվածքով աճել էր 1,7 անգամ: Բնականաբար, նման նշանակալի թանկացումը վկայում է այդ ապրանքի ռեսուրսների նվազելու մասին:

Ալբերտ Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ