News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիբանանում այսօր ձեւավորված կոալիցիոն կառավարության կազմում ընդգրկվել է հայ Հարություն Նազարյանը, ով նշանակվել է էներգետիկայի ու ջրային պաշարների նախարարի պաշտոնում: Այդ մասին հաղորդում է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» հայկական թերթը:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Լիբանանում ձեւավորվել է կոալիցիոն կառավարություն, որն, ինչպես սպասվում է, կկարողանա վերջ դնել երկրում 2013թ.-ի ապրիլից շարունակվող  քաղաքական ճգնաժամին:

Նոր արտգործնախարար է նշանակվել Գեբրան Բասիլը, ներքին գործերի նախարարությունը կգլխավորի Նուհադ Մաշնուկը, իսկ փոխվարչապետ ու պաշտպանության նախարար նշանակվել է ուղղափառ գործիչ Սամիր Մուքբիլը: Համապատասխան հրամանը ստորագրել է նախագահ Միշել Սուլեյմանը:

Նոր կառավարության կազմում միաժամանալ շիաների «Հզբոլլահ» շարժման անդամներ են, ինչպես նաեւ նախկին վարչապետ Սաադ Հարիրիի սունի բլոկի անդամները: Նրանց միջեւ տարաձայնությունները հանգեցրին նրան, որ նոր կառավարության ձեւավորման համար վարչապետ Թաման Սալյամիից 10 ամիս պահանջվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ