News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Հայոց Բագրատունի թագավորական դինաստիայի օրոք Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի Մայր տաճարի 3D վիրտուալ տուրը հայտնվել է ինտերնետում։

Թուրքիայի պատմամշակութային հուշարձանների 3D վիրտուալ տուրերի նախագծմամբ հայտնի թուրքական 360Ttr.com կայքը ներկայացրել է նաեւ Անիի Մայր տաճարի 3D տուրը։

Անիի Մայր տաճարի ներսից եւ դրսից 9 կետից արված լուսանկարներից ստացված վիրտուալ տուրի ընթացքում կարելի է մկնիկի օգնությամբ մանրակրկիտ նայել եկեղեցին եւ նրա շրջակայքը, այդ թվում հնարավոր  նաեւ խոշորացնել կամ փորքացնել կադրերը։

Նշենք, որ Անիի Մայր տաճարը կառուցվել է  1001-1010 թվականներին, Գագիկ Բագրատու օրոք, Կատրամիդե թագուհու անմիջական հովանավորությամբ։

Նախագծին ծանոթանալու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ