News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի իշխանությունն ուղղակի պատասխանատվություն է կրում բռնության համար եւ պետք է դադարեցնի այն: Այս մասին ԵՄ ԱԳ նախարարների արտակարգ նիստի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին կապերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հաղորդում է ՈՒՆՆ-ն:

«Բռնությունը չդադարեցնելու պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա, եւ մենք կոչ ենք արել անել այդ քայլը: Տեղի ունեցողի լույսի ներքո ես որոշել եմ, որ պետք է հավաքել նախարարներին եւ քննարկել գործելու բոլոր տարբերակները»,-ասել է Էշթոնը եւ նկատել, որ իրավիճակը պետք է կարգավորել օրենքի եւ երկխոսության շրջանակներում:

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ պետք է երկխոսություն, պետք է առաջ ընթանալ սահմանադրական ուղիով եւ կարեւոր է ընթանալ արդար եւ ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով: Մենք պնդում ենք դա, ինչպես պնդում է  ուկրաինացի ժողովուրդը»,-հայտարարել է նա:
Անդրադառնալով Ուկրաինայում բռնության համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ հնարավոր անհատական պատժամիջոցներին, Էշթոնը նշել է, որ այդ հարցը կքննարկվի այսօրվա նիստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ