News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիեւի Մայդանի ցուցարարների եւ ուժային կառույցների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում զոհերի թվի նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայի առողջապահության նախարաությունը:

Ինպես տեղեկացնում է «Украинская правда»-ն, նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Կիեւում 2013թ. նոյեմբերի 30-ից մինչեւ այս տարվա փետրվարյան դեպքերը ներառյալ զոհվել է 88 մարդ, եւս 6-ը զոհվել են մարզերում: 2-ը՝ Ղրիմում, 2-ը՝ Խմելնիցկի մարզում, 2-ը՝ Չերկասսկի մարզում:

Փետրվարի 18-ին՝ Կիեւի կենտրոնում իրավիճակի սրումից հետո բժշկական օգնության է դիմել 900 մարդ, որոնցից 606-ը հոսպիտալացվել են:

Մինչեւ այժմ 242 մարդ բուժում է ստանում Կիեւում, իսկ ողջ Ուկրաինայում նրանց թիվը 472 է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ