News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ մարտի 3-ին, կյանքի 89-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը (Ելենա Տեր-Հովհաննիսյան):

Հեղինե Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Հեղինե Հովհաննիսյանը ծնվել է Երեւանում, 1926թ. օգոստոսի 4-ին: 1948թ. ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1968թ-ից դասավանդել է նույն ինստիտուտում, եղել է պրոֆեսոր: 1948թ-ից խաղացել է ԵրեւանիՍունդուկյանի անվան թատրոնում: 1947թ. եւ 1956թ. պարգեւատրվել է ՀԽՍՀ Պետական մեդալով:

Լավագույն թատերական դերերից են` Գոներիլ` Շեքսպիրի «Լիր արքա», Գլաֆիրա` Գորկու «Եգոր Բուլըչովը եւ ուրիշները», Վարյա` Չեխովի «Բալենու այգին», Լիզա` Տոլստոյի «Կենդանի դիակ», Չեբոկսարովա` Օստրովսկու «Կատաղի փողեր» եւ այլն: Նկարահանվել է կինոյում` «Տղամարդիկ», «Սայաթ-Նովա» եւ այլն: Մասնակցել է ռադիո եւ հեռուստաբեմադրությունների: 1961թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 1984թ.` ժողովրդական արտիստի կոչմանը: 2002թ. արժանացել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի: Մահացել է Երեւանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ