News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Ոստիկանները մարտի 5-ին բերման են ենթարկել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա անցկացնող մոտ 30 քաղաքացիներից չորսին՝  Տիգրան Պարսինյանին, Լալա Ասլիկյանին, Էդուարդ Մկրտչյանին եւ Անտոն Իվչենկոյին։ Ցուցարարները հավաքվել են դեսպանատան մոտ՝ բողոքելու Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների դեմ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Տիգրան Պարսինյանին, որն իր հետ բերել էր անարխիստների դրոշ, ոստիկանները նախ կանգնեցրել են քաղաքապետարանի մոտ, հարցրել, թե ինչ դրոշ է, եւ ուր է տանում, պահանջել են ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, որն ակտիվիստը ցույց չի տվել։

Մինչեւ ցուցարարների գալը ոստիկաններն արդեն շղթա էին կազմել դեսպանատան մոտ։ Նրանք թույլ չեն տվել, որ ակտիվիստները մոտենան շենքին, հրմշտելով հեռացրել են շենքի մոտից, իսկ Տիգրան Պարսինյանին քարշ տալով նստեցրել են ոստիկանական մեքենա, ապա բերման ենթարկել նրան, Լալա Ասլիկյանին, Էդուարդ Մկրտչյանին։ Այնուհետեւ ցուցարարներին հրելով անցկացրել են դիմացի մայթ, որտեղ շղթա են կազմել եւ բերման ենթարկել Անտոն Իվչենկոյին։

Ակցիայի մասնակիցների թվում են Ստյոպա Սաֆարյանը, Գայանե Առուստամյանը, Դավիթ Սանասարյանը, Կարո Եղնուկյանը։ Մասնակիցներն իրենց հետ բերել են Ուկրաինայի դրոշը։ Ցուցարարներն անընդհատ վանկարկում են «Պուտին, մարդասպան», «Պուտին, ֆաշիստ», իսկ ոստիկաններին ամոթանք են տալիս։

«Մենք եկել ենք այստեղ՝ պայքարելու Ռուսաստանի ապօրինությունների դեմ, որն իրականացնում է ֆաշիստ Պուտինը Ուկրաինայում։ Եկել ենք ասենք, որ դադարեցնի ահաբեկչությունները եւ ձեռքերը հետ պահի Ուկրաինայից։ մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, որ իրենք էլ ՌԴ դեսպանատների մոտ նման ցույցեր անցկացնեն»,- ասաց Գայանե Առուստամյանը։

Քիչ առաջ ՌԴ դեսպանատն մոտ է գնացել նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Նա ասել է, որ ակտիվիստները բերման ենթարկվել ՌԴ դեսպանատան աշխատանքը խոչընդոտելու եւ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ