News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Տավուշում կատարվողը անթույլատրելի է։ Սա ստորություն է, երբ դու վերցնում ես ամբողջ սահմանի երկայնքով մի կտորը ու որոշում ես, որ տալիս ես Ադրբեջանին։ Այս մասին ջահերի երթի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը՝ խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող  սահմանազատման գործընթացի մասին։

«Սա անընդունելի է պարզապես։ Այսօր նաեւ նիստ կար արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որին ես էլ մասնակցել եմ, մենք քվեարկել ենք։ Իհարկե դեմ քվեարկեցի, որ այս հարցը մտնի լիագումար նիստի օրակարգ։ Այն ձեւով այս սահմանազատում կոչվածը, ինչ արվում է, պարզապես անթույլատրելի է», - ընդգծել է Լեւն Քոչարյանը։

Նա նաեւ պատասխանել է վերջերս Ցեղասպանության վերաբերյալ իշխանությունների կողմից շրջանառվող թեզի վերաբերյալ հարցին։

«Ցավոք սրտի, մենք տեսնում ենք ամենաբարձր մակարդակով Հայաստանի իշխանությունների կողմից հենց այն թեզը, որը տարիներ շարունակ տարածում էին Ադրբեջանը, Թուրքիան։ Եվ սա ուղղակի շատ մտահոգիչ է։ Մենք փորձում ենք սրա մասին խոսել, բարձրաձայնել, որպեսզի նաեւ բոլորը տեսնեն եւ հասկանան եւ ի վերջո գան էն գիտակցությանը, որ էս իշխանությունների մնալու պարագայում մենք պարզապես դառնալու ենք Թուրքիայի ինչ-որ կցորդ, տարածք, մաս։ Գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Ցավում եմ, իհարկե, որ դեռ մարդիկ կան, ովքեր մոլորված են, ովքեր սա չեն տեսնում․․․ Մենք էլ մեր գործն ենք համարում էս ամեն ինչի մասին խոսել ու բարձրաձայնել», - ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ քանի դեռ լինելու է այս իշխանությունը, շարունակվելու է թուրքական գիծը։    

Տպել
Ամենաշատ