News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Գիտնական Ռոս Ֆելոուզը պնդում է, որ բացահայտել է «փարավոնի անեծքի» պատճառը, որը, ըստ տարածված առասպելի, 1922 թվականին «սպանել» է Թութանհամոնի դամբարանը բացած ավելի քան 20 մարդու։

Փորձագետի կարծիքով՝ պեղումների մասնակիցները մահացել են ուժեղ ճառագայթման ազդեցությունից։ Նշվում է, որ նրանց, ովքեր խաթարում են դամբարանում հանգչող թագավորական ընտանիքի զմռսած մնացորդների անդորրը, հին եգիպտական ​​տեքստը սպառնում է «մահացու հիվանդությամբ, որը ոչ մի բժիշկ չի կարող բուժել»:

Ըստ Daily Mail-ի՝ Ֆելոեսը պնդում է, որ փարավոնների հերմետիկ դամբարաններում միտումնավոր ուրան և թունավոր թափոններ պարունակող բնական տարրեր են զետեղվել: Մասնագետը նշում է, որ այդ նյութերի ազդեցությունն ի վիճակի է հանգեցնելու քաղցկեղի որոշ տեսակների առաջացման:

Մասնավորապես, հնագետ Հովարդ Քարթերը, որը Թութանհամոնի դամբարան մտած առաջին մարդն էր, մահացել է Հոջկինի լիմֆոմայի դեմ պայքարելով։ Գիտական արշավախմբի մյուս անդամները մահացել են շնչահեղձուկից, կաթվածից, շաքարախտից, սրտի անբավարարությունից, թոքաբորբից, թունավորումից, մալարիայից և ռենտգենյան ճառագայթներից:

Բրիտանացի գիտնականներ Շերիֆ և Թարիք Էլ-Թավիլներն ավելի վաղ հանգել էին այն եզրակացության, որ Հին Եգիպտոսի ​​փարավոն Թութանհամոնի դամբարանը հայտնաբերողների մահվան պատճառը կարող էր լինել Aspergillus սունկը։ Բժիշկները  ենթադրել են, որ դամբարանում հայտնաբերված այդ սունկը հետազոտողների օրգանիզմում թոքերի վարակ է առաջացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ