News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է  Վարդան Պետրոսյանի վթարի գործով առաջին դատական նիստը։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հայտնի դերասանին արդեն «Դատապարտյալների հիվանդանոցից» բերել են դատարան։ Դահլիճում են նաեւ վթարի հետեւանքով մահացած Էդգար Հակոբյանի ծնողներն ու քույրը, ովքեր մեր թղթակցին ասել են, որ վթարի մյուս զոհի՝ Էդվարդի հարազատները նույնպես դատարանի ճանապարհին են։

Դատարանի դահլիճում են նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոս Իվան Սերժեֆը, եւ դեսպանատան արարողակարգի պետ Հակոբ Ղազարյանը։

Նշեենք, որ դատական նիստին դերասանի փաստաբանը պատրատվում է ներկայացնել միջնորդություն՝ նիստը հետաձգելու վերաբերյալ: Գործի շրջանակում Վարդան Պետրոսյանի ընտանիքի ցանկությամբ կներգրավվի երկու ֆրանսիացի փաստաբան, որոնք Հայաստան են ժամանելու մարտի 26-ին:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ