News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում «Աջ հատված» միավորումն այսօր՝ մարտի 22-ին, Կիեւում համագումար է անցկացրել «Կիեւ» հյուրանոցում՝ ընդունելով կանոնադրություն եւ վերածվելով քաղաքական կուսակցության: Այս մասին լրագրողներին հայտնել է նորաթուխ կուսակցության անդամ Անդրեյ Դենիսենկոն, հաղորդում է ՈՒՆՆ-ն:

Համագումարը նաեւ որոշել է Դմիտրի Յարոշին առաջադրել նախագահի թեկնածու (ընտրությունները նախատեսված են մայիսի 25-ին):

Դենիսնկոն նշել է, որ Դմիտրի Յարոշը նույնպես ասուլիսով հանդես կգա: Նրա խոսքով՝ «Աջ հատված» կուսակցությունն այսօր ստեղծել են «Ուկրաինական ազգային ասամբլեա» կուսակցության հիմքի վրա, որն իր բջիջներն ունի ողջ Ուկրաինայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ