News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիա մեկնած Հայաստանի պատգամավորական պատվիրակությունը այսօր՝ մարտի 27-ին, կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ քննարկելու սիրիահայության խնդիրները եւ Քեսաբի ապագան: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Սիրիայում գտնվող ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Արդեն Դամասկոսում ենք: Քիչ անց կհանդիպենք Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ քննարկելու սիրիահայության խնդիրները եւ Քեսաբի ապագան: Մենք երախտապարտ ենք բարեկամ սիրիացի ժողովրդին՝ պատմության ամենածանր պահերին՝ մեր քույրերի ու եղբայրների կողքին լինելու համար, ում համար Սիրիան իրենց տունն է եւ հայրենիքը, եւ հուսով ենք, որ քաղաքական համազգային երկխոսությամբ հնարավոր կլինի հասնել խաղաղության եւ կյանքը տեղափոխել բնականոն հուն»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջան։ Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում ապրող 600 հայ ընտանիք տեղափոխվել են Լաթաքիա։ Մարտի 24-ին ԱԺ մի խումբ պատգամավորներ մեկնել են Լաթաքիա: 

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ