News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիա նահանգում մեղավոր են ճանաչվել հայկական ծագումով երեք քաղաքացիներ, որոնց նկատմամբ մեղադրանք էր ներկայացվել բանկային մեքենայություններ իրականացնելու եւ «99 Cents Only» խանութների ցանցի հարյուրավոր հաճախորդների անձնական տվյալները գողանալու մեջ, ինչի արդյունքում շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար էր հափշտակվել:

Ինչպես «Glendale News-Press» պարբերականն է գրում, Գլենդեյլի բնակիչներ Ռաֆայել Փարսադանյանը, Մհեր Դարբինյանը եւ Արման Շարոպետրոսյանը մեղավոր են ճանաչվել մեքենայությունների սխեմայի մեջ իրենց ունեցած դերի համար: Հաղորդվում է, որ նրանք կապված են եղել «Armenian Power» անվամբ հանցագործ խմբավորման հետ:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ն էր հաղորդել, դատական լսումների ժամանակ դատախազները պնդել են, որ Դարբինյանը կրեդիտային քարտեր «կարդացող» սարքավորումներ է ձեռք բերել եւ իր հանցակիցներին փոխանցել, որոնք էլ տեղադրել են դրանք Հարավային Կալիֆորնիայում գտնվող բոլոր «99 Cents Only» խանութներում, ինչի արդյունքում մեքենայության զոհերն ավելի քան 2 մլն դոլար են կորցրել: Դարբինյանը եւ Փարսադանյանը զոհերի տվյալները մյուս հանցակիցներին են փոխանցել, որոնք կեղծ կրեդիտային քարտերի միջոցով գումարներ են հանել նրանց բանկային հաշիվներից:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին տարբեր մեղադրանքների ճնշմամբ, այդ թվում` դավադրություն, դրամաշորթություն, բանկային մեքենայությունների իրականացում եւ անձնական տվյալների գողություն, հաջողվել էր եւս 8 քաղաքացու մեղավորության ճանաչման հասնել: Այդ մարդիկ, որոնք Գլենդեյլի, Բերբանքի եւ Մոնթրոզայի բնակիչներ են, այն 70 մեղադրյալների շարքին են պատկանում, որոնց նկատմամբ մեղադրանքը «ավազակախմբի գործի» շրջանակում է ներկայացվել: Նրանցից 51-ն արդեն ընդունել է իր մեղքը:

«Armenian Power» ավազակախումբը ձեւավորվել է Արեւելյան Հոլիվուդում` 1980-ականներին եւ ենթադրվում է, որ 250-ից ավելի անդամներ ու հարյուրավոր հանցակիցներ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ