News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ապրիլի 19-ին, ընդունել է Երեւանի Ֆիրդուսի՝ 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանի առաջարկով բնակիչները ներկայացրել են իրենց խնդիրները, որոնք տարբեր էին՝ բնակարանների վարձավճարների ուշացումից մինչեւ տրամադրվելիք բնակարանների շինարարական աշխատանքների դանդաղ ընթացք:

Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ բարձրաձայնված հարցերը բազմաբնույթ են եւ ընդգրկուն. ժամանակ է անհրաժեշտ դրանց մանրակրկիտ ծանոթանալու եւ լուծման տարբերակները քննարկելու համար: Վարչապետը հավաստիացրել է, որ բնակիչներին հուզող խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում եւ պայմանավորվածություն ձեռք բերել դրանց վերջնական լուծում տալու նպատակով հանդիպումը տեղափոխել հաջորդ ամիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ