News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՄՄ-ին անդամակցման Հայաստանի ներկայացրած «ճանապարհային քարտեզն» իր նյութատեխնիկական լուծումներն է գտնում, եւ որոշակի համոզվածություն կա, որ, չնայած առկա տեխնիկական բնույթի խնդիրներին, պայմանագրի ստորագրումը տեղի է ունենալու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցին հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Նրա խոսքով, Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցման ուղղությամբ աշխատանքներ տարվում են: «Խնդիրները հարկերի չտարածմանն են վերաբերում. հայկական կողմը շուրջ 900 անվանումների առկայության մասին է խոսում, որոնց նկատմամբ կարող են հարկային բացառություններ լինել: Այդ բացառությունները որոշվում են ա) Հայաստանի տնտեսությամբ եւ բ) Ռուսաստանի եւ Ուկրաինայի տնտեսություններով, որոնք, համապատասխանաբար, մի կողմից ներմուծումների կողմնորոշում ունեն, եւ մյուս կողմից` արտահանման»,- նշել է Ալեքսանդր Մարկարովը, ընդգծելով, որ, հաշվի առնելով հիշյալ նախընտրությունները եւ Հայաստանում գործող դրույքաչափերը, որոնք ՄՄ-ի համեմատությամբ մի շարք ապրանքների մասով ավելի ցածր են, Հայաստանին հիշյալ բացառությունների տրամադրումը տրամաբանական է թվում: Սակայն, փորձագետի համոզմամբ, հասկանալի է, որ հարկերի` Հայաստանի վրա չտարածումը հետագայում հնարավոր վերաարտահանման վրա չի անդրադառնալու:

Նշենք, որ Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցումն ամրագրող փաստաթղթի նախապատրաստական աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ 2014թ. հունիսի 1-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ