News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Ընտանիքի անդամներին դանակահարած, այնուհետեւ իր մեքենայով վթարի ենթարկված՝  Շիրակի մարզի Ալվար համայնքի ղեկավար, 53-ամյա Արտավազդ Մկրտչյանի կյանքի համար բժիշկները դեռ պայքարում են: Նա կյանքի հետ անհամատեղի վնասվածքներ է ստացել, մարմնի 95 տոկոսն այրված է: NEWS.am–ի հետ զրույցում Գյումրու բժշկական կենտրոնի վնասվածքաբան Գաբրիել Հակոբյանն ասաց, որ տուժածը հիվանդանոց է ընդունվել այրվածքային կոմայով եւ հիմա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

«Տուժածի մարմինը 95 տոկոսն այրված է, մենք բոլոր միջամտություններն արել ենք, բայց նա այժմ գտնվում է անհույս վիճակում», - ասաց Հակոբյանը:

Արտավազդ Մկրտչյանի կողմից դանակահարված կինն ու հարսը՝ Լուիզա Գաբրիելյանը եւ Գայանե Գոմցյանը, գտնվում են Աշոցքի հիվադանոցում, 24-ամյա հարսի թոքն է վնասվել, նա վիրահատվել է, ու այժմ երկուսի առողջական վիճակը կայուն է, NEWS.am-ի հայտնեցին Աշոցքի  հիվանդանոցից:

Ավելի վաղ՝ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզի Ալվար համայնքի ղեկավար, 53-ամյա Արտավազդ Մկրտչյանն այսօր՝ մայիսի 2-ին, վաղ առավոտյան իր վարած «Ինֆինիտի» մակնիշի «170 ԼՏ 47» պետհամարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 200մ գլորվել ձորը, ինչի հետեւանքով  մեքենան բռնկվել է։ Արտավազդ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով եւ այրվածքներով, տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ նրա  վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

NEWS.am-ի թղթակցին Ալվարի գյուղացիներից մեկը պատմեց, որ գյուղապետը մինչեւ վթարի ենթարկվելը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ 53-ամյա Լուիզա Գաբրիելյանի եւ հարսի՝ 24-ամյա Գայանե Գոմցյանի հետ ու դանակահարել  վերջիններիս: Վիճաբանությունից հետո դուրս է եկել տնից, նստել մեքենան ու արագ վարելով՝ հեռացել գյուղից:

Տպել
Ամենաշատ