News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում, մայիսի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ գլխին ստացած հարվածից հայ է մահացել:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է  Հայ Առաքելական եկեղեցու Դոնբասի հոգեւոր թեմի առաջնորդ Տեր Հուսիկ Նուրիջանյանը:

Հոգեւոր առաջնորդի խոսքով՝ զոհված հայի մարմինը պետք է տեղափոխեն Հայաստան հուղարկավորության համար: Նուրիջանյանը նշել է, որ Մարիուպոլում զոհված հայի անունը Գառնիկ Արզումանյան է`  1967 թվի ծնված:

Հիշեցնենք, որ մայիսի 9 - ի առավոտյան Մարիուպոլ ներխուժած Ուկրաինայի Ազգային Գվարդիայի ստորաբաժանումը  կրակ է բացել Կարմիր Դրոշների ներքո Հաղթանակի օրը նշող միջոցառման  մասնակիցների վրա: Դրանից հետո փոխհրաձգություն է սկսվել: Ընդհանուր առմամբ 9 մարդ է զոհվել` այդ թվում 7-ը խաղաղ բնակիչ: Ազգային գվարդիան ստիպված էր լքել քաղաքը: Ներկա պահին այն վերահսկվում է Դոնեցկից ժամանած ռուսամետ զինյալների խմբավորման կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ