News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ դեռեւս ասոցացման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ են ընթանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցին հայտնել է ԵՄ միգրացիայի հարցերով խորհրդատվական խմբի Հայաստանի մասով նախկին խորհրդատու Էլեոնորա Վերգերը:

Նրա խոսքով, Եվրամիությունը դեռեւս խթաններ ունի` քաղաքական մակարդակով Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու համար, եւ այն շարունակվում է: Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարությունից հետո, Վերգերի գնահատմամբ, խնդիրները հիմնականում խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրի (DCFTA) շուրջ են ծագել, քանի որ այն տնտեսական հարաբերությունների շեշտադրում ունի:

«Քանի որ Հայաստանը նախընտրել է տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնել, ԵՄ-ում նկատել են, որ DCFTA-ն այլեւս չի կարող բանակցությունների առարկա լինել: Սակայն փոփոխությունն իր ազդեցությունն է գործել նաեւ ասոցացման մասին համաձայնագրի վրա, քանի որ փաստաթղթի մեծ մասը տնտեսական հարաբերությունների հետ առնչություն ունի: Այդուհանդերձ, Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ քաղաքական երկխոսությունները չեն դադարեցվել, այլ ընդամենը սահմանափակվել են այն ոլորտներով, որտեղ ԵՄ-ն համագործակցության շահեր ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ