News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը կցանկանար, որ իր ապաագա երեխան լիներ ինքնուրույն եւ ինքը որոշեր՝ կցանկանար մոր նման զբաղվել քաղաքականությամբ, թե ոչ։

«Ես կուզեանայի, որ իմ երեխան լիներ ինքնուրույն, ինքը հարթեր իր համար ճանապարհ, ինչպես ես եմ հարթել, իմ ծնողներն ինձ միայն օգնել են։ Իմ բալիկին ես ազատություն կտամ, թող ինքը որոշի։ Կուզի քաղաքականություն, կօգնեմ խորհուրդներով, կուզի այլ ոլորտ, նույնպես կօգնեմ»,-ասաց Նաիրա Կարապետյանը, որը  NEWS.am լրատվական գործակալության նախաձեռնած բարեգործական ցուցահանդես-վաճառքում պաղպաղակ էր վաճառում:

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ իր մանկությունց հիշում է շատ պայծառ, ուրախ, երջանիկ օրեր, եւ կմաղթեր, որ բոլոր երեխաները ունենային իր մանկությունից ավելի լավ մանկություն։

«Բոլոր մանուկներին կմաղթեի անհոգ օրեր, ժպիտներ, ուրախ մանկություն, մեզ բոլորիս կմաղթեմ, որ մեր կյանքից անպակաս լինի մանուկների այն կենսախինդ ծիծաղը, որ միայն իրենք են պարգեւում»,-ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը արդեն երկրորդ անգամ Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ իրականացնում է բարեգործական ցուցահանդես-վաճառք։ Ակցիայի շրջանակում վաճառվող պաղպաղակի ամբողջ գումարը, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի մի մասը փոխանցվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն։

Արդեն երկրորդ անգամ մեր կողմից իրականացվող ակցիային այս անգամ էլ համաձայնել են մասնակցել Հայաստանում հայտնի շատ աստղեր եւ տարբեր ոլորտներում գործող մարդիկ։

Բարեգործական նպատակով իրականացվող ակցիային իրենց աջակցությունն են ցուցաբերում «Աշտարակ Կաթ», «Բոնիլաթ», «Մարիաննա», «Թամարա» ընկերությունները, «Անտարես» ընկերությունը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Մինաս Ավետիսյանի գեղարվեստի մանկական դպրոցը, ձեռագործ պատրաստող բազմաթիվ մարդիկ, որոնցից ոմանք սիրիահայեր են։

Հովանոցները տրամադրել է «Կոկա-կոլա» ընկերությունը։

Ակցիան տեւելու է ժամը 11-ից մինչեւ 18-ը։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

Տպել
Ամենաշատ