News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 111-ամյակի կապակցությամբ, Կոմիտասի անվան պանթեոնում քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ծաղկեպսակ է դրել մեծանուն երաժշտահանի շիրիմին:

Քաղաքապետի տեղակալի հետ միասին Պանթեոն էին այցելել նաեւ  քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաներ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցներն ու ժյուրիի անդամները, ինչպես նաեւ մայրաքաղաքի երաժշտական դպրոցների սաներ։

Անդրադառնալով Արամ Խաչատրյանի վաստակին` Արամ Սուքիասյանն առանձնակի կարեւորել է մեծանուն կոմպոզիտորի ունեցած դերակատարումը համաշխարհային երաժշտարվեստի զարգացման գործում եւ ընդգծել, որ արվեստում թողած նրա հարուստ ժառանգությանը քաղաքակիրթ աշխարհում գնահատվել ու գնահատվելու է մշտապես:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ