News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հունիսի 11-ին Հայաստանում ռուսական ավիաբազան անցկացնում է բաց դռների օր: Տոնը սկսվել է  Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վոլիկինի, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի, բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ հանդիսավոր միտինգով: Ավիաբազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը բազայի ծառայողների եւ ՌԴ-ի քաղաքացիների անունից  երախտագիտություն է հայտնել հայ ժողովուրդի ջերմ վերաբերմունքի համար: Պետրովը փաստեց, որ բազայի տեղակայումը մայրաքաղաքի բնակիչներին անհրամարություններ է պատճառում. «Սակայն դրանք ինքնաթիռների շարժիչների ձայներն են, որոնք պաշտպանում են այս գեղեցիկ երկիրը», - հայտարարեց ավիաբազայի հրամանատարը՝ բոլորին խաղաղ երկինք, առողջություն ու երջանկություն մաղթելով:

Նշենք, որ Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառման շրջանակներում ռուսական օդաչուների կողմից կանցկացվեն խմբային եվ անհատական թռիչքներ ՄԻԳ-29 ինքնաթիռներով, ինչպես նաեւ հանդիպում, որի ընթացքում հանդես կգան Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի, ՌԴ-ի պաշտպանության նախարարության, ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային կառավարման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Հանդիսության ընթացքում կհնչեն Հայաստանում ռուսական ռազմական նվագախմբի, ՀՀ-ում ՌԴ-ի ԱԴԾ-ի սահմանային կառավարման անսամբլի, գեղարվեստական համույթների կատարումները, ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների ցուցադրական ուսումնական ներկայացումները: Հյուրերի համար կցուցադրվի բանակային Մի-8 եւ Մի-24 ուղղաթիռների եւ ՄիԳ-29 սերունդի սպառողների ռազմաօդային ուժերի ավիացիոն տեխնիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ