News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը աջակցում է ՏՏ ոլորտին ե´ւ խոսքով, ե´ւ գործով: Այդ մասին, այսօր՝ հունիսի 20-ին, «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումի բացման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները մեր տնտեսության զարգացման մեջ զգալի ավանդ ունեն, եւ առաջընթացն այս ոլորտում չնկատել հնարավոր չէ: Արդիականացումը, նորարարությունների ներդրումը մեզ համար միշտ էլ առաջնահերթ են եղել, քանի որ մեր տնտեսությունը դարձնում են մրցունակ: Մենք ուրախ ենք, որ ֆորումը իր շուրջն է հավաքել ոչ միայն հայկական ընկերությունների, այլ նաեւ արտասահմանից հյուրերի», - հայտարարեց Աբրահամյանը:

Նշենք, որ այդ տարի ֆորումին կմասնակցեն 51 տեղական եւ 13 արտասահմանյան ընկերություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ