News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի կարծում, որ այսօր պատերազմի նախանշաններ կան: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, Եռաբլուրում, Անհայտ կորած զինվորի միջազգային օրվան նվիրված միջոցառումից հետո NEWS.am-ի թղթակից հարցին ի պատասխան նշեց ինքը՝ Սեյրան Օհանյանը:

«Չեմ կարծում, որ այսօր պատերազմի նախանշաններ կան, բայց կա լարվածություն սահմանամերձ շրջաններում, ԼՂՀ-ի հետ շփման գծում եւ Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմաններում: Իրավիճակը սահմաններում այսօր այսպիսին է. որոշ վայրերում, հայկական եւ ադրբեջանական բնակավայրերը շատ մոտ են գտնվում մարտական դիրքերին եւ շատ դեպքերում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակածվում են: Մենք արժանի հակահարված ենք տալիս: Ցավոք սրտի չենք կարող զերծ մնալ կորուստներից: Մեզ մնում է այնպիսի խիստ պատասխան տալ, որ դա իր ազդեցությունն ունենա»,-ասաց նախարարը:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիան, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներով: «Ադրբեջանն անընդհատ փորձում է լարվածության մեջ պահել իրավիճակը, որպեսզի հակամարտությունն իր լուծումը ստանա: Նրանք չեն հասկանում, որ ոչ թե պետք է լարվածություն ստեղծել, այլ վտահության մթնոլորտում փորձել հասնել հակամարտության կարգավորման»,-ընդգծեց նախարարը:

Սեյրան Օհանյանը անհայտ կորած զինվորների միջազգային օրվան նվիրված միջոցառումից հետո ծաղիկներ դրեց Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի ու Սմբատ Այվազյանի շիրիմներին, մոմ վառեց եւ աղոթեց Եռաբլուրի մատուռում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ