News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» արխիվային փաստաթղթերի եռահատոր ժողովածուի առաջին հատորի թուրքերեն տարբերակի հրատարակմամբ գործնականում լիարժեք է դառնում այդ նյութերի հետ կապված փաստերի ներկայացումը։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 2-ին, մամուլի ասուլիսին հայտարարել է եռահատոր ժողովածուի մեկ հատորի թուրքերեն թարգմանության հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքօլուն։

«Ինձ շատ է հուզել գրքի թուրքերեն տարբերակի հրապարակումը, քանի որ դա «Վան» հասարակական կազմակերպության օգնության շնորհիվ իրականացված օպերատիվ աշխատանքի արդյունք էր», - նշել է Զարաքօլուն։ Նրա խոսքով՝ նրանք Թուրքիայում տպագրել են նաեւ Հայոց ցեղասպանության մասին գերմաներեն փաստաթղթեր, բացի այդ, Վերժինե Սվազլյանի՝ իր ամբողջ կյանքի ընթացքում հավաքած փաստաթղթերը;շ։

Նշենք, որ «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուն հայերենով հրատարավել էր 2012թ.։ Ժողովածուի մեջ տեղ են գտել Վան, Բիթլիս, Էրզրում, Խարբերդ, Դիարբեքիր, Սեբաստիա, Տրապիզոնի նահանգներում եւ Պարսկահայքի շրջանում Ցեղասպանությանը վերապրածների 602 վկայություններ։ Դրանք շատ կարեւոր փաստաթղթեր են, որոնք կարող են ծառայել՝ որպես միջազգային նշանակության վկայություններ։ 2013թ. եռահատորյակից առանձնացվել էին 145 վկայություններ, որոնք թարգմանվել եւ հրատարակվել անգլերենով։ Մոտ ապագայում նախատեսվում է նաեւ հրատարակել գրքի ռուսերեն, իսպաներեն եւ ֆրանսերեն թարգմանությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ