News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Էլիստայում դիմակավորված անհայտ անձինք անցյալ գիշեր այրել են քաղաքի միակ մզկիթը, հայտաարարել է հանրապետության մուֆթիի տեղակալ Ասլուդին Կալաբեգովը:

Նրա խոսքով՝ գիշերը ժամը մեկի շրջակայքում առանց համարանիշերի երկու ավտոմեքենա է մոտեցել մզկիթին:

 «Ավտոմեքենայից երկու դիմակավորված անձինք են դուրս եկել, մզկիթի ներս նետել հրավտանգ խառնուրդով շշեր, որի արդյունքում կրակ է բռնկվել: Կրակը ամբողջովին ոչնչացրել է մզկիթի ներքին մասը՝ ներառյալ գորգերը, օդորակիչները, պատուհանները», - IslamNews է պատմել Ասլուդին Կալաբեգովը:

Նրա խոսքով՝ տեղական համայնքը օրերս էր ավարտին հասցրել համայնքի միջոցների հաշվին մզկիթի ներքին վերանորոգումը: Նոր գորգերն ուղարկել էին Դաղստանի իրենց հավատակիցները:

Մուֆթիի տեղակալը դժվարացել է նման ծայրահեղական ակցիայի պատասխանատուների մասին որեւէ ենթադրություն անել:

Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, որ մուսուլմանների նկատամամբ սադրանքները պարբերական բնույթ են կրում«2001թ. Պրիկումսկ գյուղի մզկիթ էին նետել խոզի գլուխ, 2008թ.-ին մուֆթիի վրա էին հարձակվել, ավիրել են անեւ Սարպինսկ շրջանի մզկիթը, իսկ հիմա մերն մզկիթն են այրում» - պատմել է Կալաբեգովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ