News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Շիրակի մարզի Արեւշատ համայնքում այսօր՝ հուլիսի 9-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ բացվել է նոր ջրագիծ։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ արեւշատցիներն առավոտից խնջույքի սեղաններ էին բացել հենց դաշտերում եւ սպասում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

Վարչապետը տեղ հասավ ավելի քան երկու ժամ ուշացումով. ճանապարհին նա մի քանի գյուղերում չնախատեսված կանգառներ արեց, որտեղ լսեց գյուղացիների դժգոհությունները, որոնց մեծ մասը հուլիսի 7-ին տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով գրեթե ամբողջությամբ բերքը կորցնելու մասին էին։

Արեւշատցիները վարչապետի այցի առթիվ խաշլամա էին պատրաստել, սեղանին իրենց ձեռքով պատրաստած գինին դրել։ Հովիկ Աբրահամայնաը շնորհավորեց արեւշատցիներին ցանկացավ, որ կարկուտն այլեւս չվնասի նրանց բերքը ու խոստացավ, որ գյուղացիների հանդեպ ավելի ուշադիր կլինեն, ապա պարեց արեւշատցի երեխաների հետ։  Գյուղացիներից մեկն էլ իր ձեռքով նկարած նկար նվիրեց վարչապետին։

Արեւշատի գյուղապետ Սայադ Խաչատրյան հայտարարեց, որ  այսուհետեւ հուլիսի 9-ը կնշեն որպես Արեւշատի օր։

Արեւշատի ջրագծիչը կառուցվել է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի եւ կառավարության համաֆինանսավորմամբ։ Նախագիծն արժեցել է 124 միլիոն դրամ, որից 11,7 միլիոն դրամ՝ համաֆինանսավորվել է Կառավարության պահուստային ֆոնդից։

Արեւշատից Հովիկ Աբրահամյանը շարժվեց դեպի Ախուրյան, Ազատան համայնքներ։

Վարչապետը Շիրակի մարզ այցը կավարտի մարզկենտրոն Գյումրիում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ