News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն տեղեկություններ չունի այն մասին, որ Ֆրանսիան զենք է վաճառում Ադրբեջանին կամ տարածաշրջանի մեկ այլ երկրի, քանի որ դա չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին այսօր՝ հուլիսի 11-ին, Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ (հուլիսի 14-ը Բաստիլի գրավման օրն է) Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված տոնական մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին, որ Ֆրանսիան պատրաստվում է Ադրբեջանին զենիթահրթիռային համակարգ տրամադրել:

Դեսպանի խոսքով՝ Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին որեւէ տեսակի զենքի վաճառք չի կարող լինել: Որպես հակամարտող կողմերի միջեւ խաղաղության հաստատման առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան չէր կարող չհարգել եւ չհետեւել ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի կողմից ամրագրված դրույթները. Եւ խստորեն  դեմ է հակամարտության պայմաններում գտնվող այս կամ այն երկրին զենք վաճառելու գաղափարին», - ընդգծել է Անդրի Ռենոն:

Հիշեցնենք, որ haqqin.az լրատվամիջոցը, վկայակոչելով ֆրանսիական «Intelligence Online» տեղեկագրին, տեղեկատվություն էր տարածել, որ Ֆրանսիան մտադիր է Ադրբեջանին միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրներ վաճառել: Հրապարակման համաձայն, նման առաջարկությամբ էր հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ընթացիկ տարվա մայիսին Ադրբեջան իր այցի ընթացքում: Նշվում է, որ Օլանդը ներկայացրել է «Eurosam»-ի շահերը եւ կոչ է արել Ադրբեջանի ղեկավարությանը ձեռք բերել այդ հրթիռները Կասպյան նավթահորերի պաշտպանության նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ