News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Անբավարար տեսողությամբ հետիոտների երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով` հուլիսի 14-ին ճանապարհային ոստիկանության կողմից Երեւան քաղաքի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկի հետիոտնային անցումների վրա առկա հետիոտնային լուսացույցերի հետ տեղադրվել են նաեւ ձայնաազդանշանային սարքեր, որոնք միանում են հետիոտնային լուսացույցերի կանաչ ազդանշանների հետ միաժամանակ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անբավարար տեսողությամբ հետիոտների երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով` հուլիսի 9-ին ճանապարհային ոստիկանության կողմից Երեւան քաղաքի Թումանյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկի հետիոտնային անցումների վրա առկա հետիոտնային լուսացույցերի հետ տեղադրվել են ձայնաազդանշանային սարքեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ