News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հայերի միությունը համոզված է, որ Մոսկվայում օրեր առաջ ձերբակալված, ապա կալանավորված հայ գործարար Լեւոն Հայրապետյանը հանցագործություն չի գործել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Բոլորս տեղյակ ենք առաջին րոպեից: Իհարկե, դա լավ լուր չի, բայց ինքներս զբաղվում ենք, մենք անմիջական կապ ունենք եւ՛ քննչական օրգանների հետ, եւ՛ փաստաբանի հետ», - փոխանցեց Աբրահամյանը:

Խնդիրը, ըստ նրա, այն է, որ «ժամանակ է պահանջվում, երկար ժամանակ է պետք, որպեսզի պարզեն եղելությունը»:

«Մենք մեր կողմից ասել ենք եւ ասում ենք, որ այդ մարդը հնարավոր չի, որ մեղավոր լինի, կապված լինի մանավանդ քրեական գործերի հետ: Այդպիսի բան հնարավոր չի, մենք իրեն հավատում ենք, մենք գիտենք, որ դա ժամանակավոր թյուրիմացություն է, դժբախտություն է, որ պետք է մի քիչ համբերություն: Ամեն ինչ կճշտվի, եւ Լեւոն Հայրապետյանին բաց կթողնեն», - ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահը:

«Մենք մեր կողմից ինչ որ հնարավորություն ունենք՝ դա անում ենք: Մենք կարող ենք միջնորդություն գրել, մենք կարող ենք փաստաբանի հետ հանդիպել, մենք կարող ենք լավ խոսքեր ասել այն մարդու մասին, որ իրոք մեծ գործ է արել եւ՛ Հայաստանի համար, եւ՛ Սփյուռքի համար», - նշեց Արա Աբրահամյանը:

Հայտնի է, որ Լեւոն Հարությունյանը վատառողջ է՝ արդյոք նա բժիշկների վերահսկողության տա՞կ է, այս հարցին Ռուսաստանի հայերի միության ղեկավարը արձագանքեց․ «Ինքներդ գիտեք, որ երեկ դատարանը երկու ամիս վերցրեց կալանքի տակ: Հիմա մեր հնարավորությունն է, որ մենք կարող ենք օգնել, մենք հիմա բոլոր փաստաթղթերը հավաքում ենք՝ եւ՛ Ամերիկայից, եւ՛ բոլոր տեղերից, որպեսզի երկուշաբթի օրը այդ բոլոր փաթեթը, փաստաթղթերը, մեր էդ բողոքը մենք կներկայացնենք, որ էդ մարդը բժշկի կարիք ունի, որ պետք է իրեն թողնեն ժամանակավորապես տանը, որովհետեւ իրոք դա այդպես է»:

«Եվ այդ փաստաթղթերը հավաքում ենք, բողոքը ներկայացրել ենք, փաստաբանը ասել է, որ արդեն նշանակել են հանձնաժողով քննչական օրգանների, որ էդ խնդիրը նայի: Ինձ թվում է՝ պարզ կլինի, մենք ամեն ինչ անում ենք, որ էդ մարդը գոնե այնտեղ չմնա», - շարունակեց Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում կայացավ «Ամրապնդելով գործընկերային կապերը» հայ-իտալական ֆորումը (ֆոտո)
Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին շուրջ 180 գործարարներ...
«Գալիս են ձեզ մոտ աշխատելու». Փաշինյանը խոստովանեց, որ Խաչատուր Սուքիասյանը գործարար է
Հեռախոս չեն վերցնում, բիզնեսի հետ չեն աշխատում…
Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient…
Գործարար աշխարհը պետք է գործ ունենա միայն հարկային մարմինների հետ. Ռոբերտ Քոչարյան
1999 թվականից էս կողմ Ոստիկանությունը, կամ անվտանգությունը որեւէ բիզնես մտե՞լ է…
Օգոստոսին եւս ունեցանք գնանկում, չորրորդ ամիսն անընդմեջ. գործարար
Կենտրոնական Բանկն ու Կառավարությունը դեռևս չեն օգտագործել լուրջ գործիքներ՝ նախաձեռնությունը վերցնելու մեր ձեռքը…
Արդյունաբերողների և գործարարների միությունը մտահոգիչ է համարում պետականացման մասին պաշտոնյաների կոչերը
Ականատես ենք լինում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ այս ընթացքում ակնհայտ նահանջ են դրսևորում․․․
Ամենաշատ