![](img/news/22/08/29/default.jpg)
Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի բնակիչները իրավապահ մարմիններին են հանձնել մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, հուլիսի 24-ին հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ըստ նախարարության` քաղաքացիները Ախալքալակի, Ախալցխայի եւ Նինոծմինդայի ներքին գործերի տարածքային վարչություններ կամավոր հանձնել են տարբեր տրամաչափի 3428 մարտական փամփուշտներ, 62 նռնակ, 11 հրացան, 3 ատրճանակ, 1 ինքնաձիգ եւ տարբեր տեսակի զինամթերք, որոնց շարքում եղել է ուսումնական մեկ հակատանկային ական:
Կատարվում է քննություն՝ զենք-զինամթերք ապօրինի ձեռք բերելու եւ պահպանելու փաստի կապակցությամբ: