News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանը շաբաթ արտահեր նիստ էր գումարել կավարարության թարմացված կազմին եւ նրա ծրագրին վստահության քվե հայտնելու նպատակով: Ընթացակարգն պարտադիր էր, քանի որ նախարարների 1/3 փոխարինվել է:

Վարչապետ Իրաքլի Գարիբաշվիլին շաբաթվա սկզբին հայտարարել էր նախարարների մի մասի փոխարինման մասին, ինչը նրա կարծիքով, անհրաժեշտ է կառավարության արդյունավետության բարձրացման նպատակով: Չորս նախարար եւ մեկ պետմախարար զրկվել են իրենց պաշտոնից, եւս երկու նախարարներ կառավարության կազմում են, սակայն տեղափոխվել են այլ ոլորտներ, հաղորդում է  «Վրաստանի նորությունները»:

Գյուղատնտեսության նախարարությունը կղեկավարի Օթար Դանելիան, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը` Դավիթ Շավլիաշվիլին, արդարադատության նախարարությունը` Գեորգի Մղեբրիշվիլին, իսկ Սփյուռքի հարցերով պետնախարարի պաշտոնի թեկնածուն Գելա Դումբաձեն է:

Բացի այդ, տարածքային զարգացման նախկին նախարար Էլգուջա Խոկրիշվիլին կզբաղեցնի շրջակա միջավայրի ու բնական պաշարների նախարարի պաշտոնը:

Ինչ վերաբերում է հարկադիր վերաբնակների, փախստականների և տարաբնակեցման գործերի նախարարությանը, ապա այն կգլխավորի Սոզար Սուբարին:

Վրաստանի թարմացված կառավարությունը ներկայացրել է իր ծրագիրը, որը բխում է ԵՄ –ի հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրունից հետո ստանձնած պարտավարություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր
ԱՄՆ-ը կշարունակի անհատական պատժամիջոցներ մտցնել...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ