News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Չիկագո քաղաքի բնակիչ Իտան Սվոնսոնը ամենօրյա ձանձրալի կյանքոի հորձանուտում խեղդվելու փոխարեն թռչում է տների տանիքներից առանց հատուկ ապահովագրության եւ ինչ-որ առանձնահատուկ պատրաստությունների, հաղորդում  է «Վեստին»՝ վկայակոչելով Metroին:

Ներքեւում հրապարակած տեսանյութում երեւում՝ ինչպես է տղամարդը արթնանում, հագնում ձեռնոցն ու սաղավարտը, ամրացնում դրա վրա տեսախցիկը եւ աստիճաններով բարձրանում տան կտուր:

Վայրկյաններ անց, խորը շունչ քաշելով, Իտան Սվոնսոնը ներքեւ է ցատկում 6 մետր բարձրությունից: Ընդ որում ոչ ջրի կամ բատուտի մեջ: Նա ցատկում է հարեւան շենքի տանիք եւ սողալով իջնելով՝ միանգամից հայտնվում իր սեփական տան մուտքի մոտ:

Մի պահ թվում է, որ տղամարդը կջարդի իր բոլոր ոսկորները, սակայն Սվոնսոնը նույնիսկ թեթեւ քերծվածք չի ստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ