News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանը հունիսի 15-ին առաջին անգամ տոնում է Պետական դրոշի օրը: Հայաստանի եռագույնն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 24-ին` ՀՀ Գերագույն խորհրդի  կողմից: 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքը: Մինչ այդ, 1918 թվականի Առաջին հանրապետության օրոք այն եւս եղել է Հայաստանի պետական խորհրդանիշը։

Հայաստանի Սահմանադրության համաձայն, Հայաստանի դրոշի` եռագույնի երեք գույներից կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի պայքարը գոյության, քրիստոնեական հավատի, Հայաստանի ազատության ու անկախության համար: Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի ձգտումը ապրել խաղաղ երկնքի տակ, իսկ նանջագույնը` հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը:

Պետական դրոշի տոնին նվիրված միջոցառումները կկենտրոնացվեն միայն Երեւան քաղաքի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ