News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, լինելով ակտիվ արտաքին քաղաքականության կողմնակից եւ ունենալով հստակ տեսլական Արցախի արտաքին համագործակցության վերաբերյալ՝ մտահոգված է Արցախի հարեւան ամենամեծ երկրի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր երկրի հարաբերությունների ցածր մակարդակից: Այդ մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն դրսեւորել է որպես բարեկամ երկիր եւ միշտ պատրաստ է եղել տարբեր հարցերի շուրջ համագործակցության: Իրանի հետ ակտիվ հարաբերություններն Արցախի համար նոր հնարավորություններ են բացում տնտեսական, քաղաքական եւ մշակութային ոլորտներում՝ հաշվի առնելով նաեւ Իրանում առկա ակտիվ հայ համայնքը:

Իրանի հետ ակտիվ համագործակցությունն Արցախի համար նոր հնարավորություններ կստեղծի նաեւ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների ֆոնին:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը կոչ է անում Արցախի իշխանություններին հրաժարվել վերջին տարիների որդեգրած պասիվ կեցվածքից եւ ավելի ակտիվ աշխատել հարեւան այս կարեւոր երկրի հետ, Թեհրանում բացել Արցախի մշտական ներկայացուցչություն եւ ուղղակի կապեր հաստատել Իրանի ղեկավարության, քաղաքական, տնտեսական եւ մշակութային էլիտաների հետ»,- նշել են հայտարարության հեղինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ