News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում օգոստոսի 28-ին գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Վլադիմիր Հայրապետյանը Երեւանից էր, դեպքի օրը պետք է իջներ մարտական դիրքերից եւ 7 օրով արձակուրդ գար: Վլադիմիրի մայրը՝ տիկին Սիրանույշը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ որդու հետ հենց դեպքի օրն էր խոսել:

«Սիսիանում էր ծառայում: Ծառայությունից գոհ էր, հաճախ էինք խոսում: Ցերեկը զանգեց, հավեսով խոսեց, տրամադրությունը լավ էր: Գիշերը 10-ին ինձ ասացին դեպքի մասին: Սկզբում ասում էին՝ թե երեխեն տնեցիների հետ խոսացել է, իրեն վատ է զգացել, խփել է ինքն իրեն: Հետո էլ ասեցին՝ ընկերն է խփել էրեխուն: Բայց ինձ ասեցին, որ իրականում սնայպերն է խփել էրեխուն»,- ասաց տիկին Սիրանույշը:

Մայրը բացառում է որդու ինքնասպանության վարկածը, ոչ էլ հավատում է, թե հնարավոր է՝ որդին ընկերների հետ կռված լիներ:

«Ես ասեցի, որ վերջինն իմ հետ է խոսել, ինչ տեսակի խոսակցություն է եղել, բացի այդ իմ էրեխեն էդքան հավասարակշռված, էդքան պարապած տղա, ո՞նց իրեն կխփեր: Այն դեպքում, որ գիտեր, որ 10 ամիս էր մնացել։ Վայրկյաններն էի հաշվում, ասում էի՝ Վալոդիկ, արի, ինձ հասի: Իրանից լավը չկար թե բնավորությամբ, թե հասկացողությամբ»,- ասաց տիկին Սիրանույշը:

Վլադիմիրը մոր հետ էր ապրում, ունի ավագ եղբայր: Մինչեւ բանակ զորակոչվելը սպորտով է զգաղվել՝ կարատե է պարապել, վերադառնալուց հետո էլ պատրաստվում  էր շարունակել այն:

 «Վլադը շատ խելոք երեխա էր, փոքրուց մեր աչքի դեմը մեծացած, բոլորս ցավ ենք ապրում, որ տենց դեպք է եղել: Ոչ մի անշնորհք բան ոչ մեկ էդ երեխուց չի տեսել, արտակարգ երեխա էր»,-NEWS.am-ին ասաց հարեւանուհիներից Սաթենիկ Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի  հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Կատարվում է նախաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ