Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում, կքննարկեն երկկողմ օրակարգի հարցերը: Սպասվող հանդիպման մասին «Вести»-ին տված մեկնաբանության մեջ խոսել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Փաշինյանի այցը Բիշքեկ տեղի է ունենում երկակի օրակարգի ֆոնին, երբ Հայաստանում ընդդիմության ձերբակալություններ են իրականացվում, ինչպես նաև այն հայտարարություններից հետո, թե Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները ձևափոխվել են։
«Հիանալի հնարավորություն է դա բարձրագույն մակարդակով քննարկելու համար»,- նշել է Պեսկովը։
Լրագրողը ճշտել է՝ արդյոք նախագահները կքննարկեն վերոնշյալ հարցերը։ «Դե իհարկե, անպայման», — պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Ռուսաստանի և Հայաստանի գործընկերությունը համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին», — նշել է նաև Պեսկովը։





























