News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Four Seasons հյուրանոցում  միջազգային «Վուդրո Վիլսոն» կենտրոնի կողմից «Հասարակությանը մատուցած ծառայության համար» մրցանակը ստացած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք Հայաստանի եւ Հունաստանի հետ խաղաղություն եւ բարեկամություն են ուզում։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի իդեալները պարզ են։ «Մենք կարգավորելու ենք մեր պատմությունը, աշխարհագրությունը։ Մենք չենք ուզում մեր շրջապատում շրջափակում, պատ եւ միջուկային զենք։ Ոչ մի թշնամություն չենք ուզում։  Հին ընկեր եւ ապագայի ընկերներ ենք ուզում։ Հայաստանի եւ Հունաստանի վերաբերյալ էլ մեր տեսակետը սա է»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ըստ Դավութօղլուի՝  Հունաստանի հետ Թուրքիայի հանրապետության պատմության ընթացքում 35 համաձայնագիր է կնքվել, սակայն վերջին անգամ միայն 1 օրում 22 համաձայնագիր  է կնքվել։  «Այդ համաձայնագրերը Հայաստանի հետ էլ ենք կնքելու։ Մեր նպատակակետը սա է»,- հավելել է Ահմեդ Դավութօղլուն։

Մրցանակի հանձնմանը մասնակցել են Թուրքիայի աշխատանքի եւ սոցիալական անվտանգության նախարարը, Դավութօղլուի կինը, 2 աղջիկները, որդին ու այլք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ