
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված Օբամա-Էրդողան հանդիպումը չի կայանալու:
Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 5-ին, Կարդիֆում նախատեսված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հանդիպումը տեղի չի ունենալու:
Թուրքիայի նախագահական պալատի պատասխանատուները հրաժարվել են մեկնաբանել հանդիպման հետաձգման պատճառը:
Նշենք, որ նախագահական ընտրություններից առաջ Էրդողանը մի հեռուստահաղորդման ժամանակ խոստովանել էր, որ երկար ժամանակ է, որ Օբաման իր հետ չի շփվում եւ նրա հետ հարցերը քննարկվում են ԱՄՆ փոխնախագահի եւ Դավութօղլուի միջոցով: