News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության մեջ Ղազախստանն ու Բելառուսն անելու են ամեն ինչ, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակետ տեղադրվի։ Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Ղազախստանն ու Բելառուսը փորձելու են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում առաջ տանել Ադրբեջանի վարած քաղաքականությունը, այն է, որ Հայաստանից ԼՂՀ եւ հակառակ ուղղությամբ ապրանքն անցնի մաքսային կետով։ Այս ընթացակարգը պետք է գոնե ֆորմալ ձեւով պահպանվի։ Ինչ վերաբերվում է պրակտիկ ընթացակարգին, ապա դա կախված է, թե ինչպիսի կլինի հայ-ռուսական հարաբերությունները։ Այսինքն Ռուսաստանը կկարողանա՞ ասել՝ ինչ ասեմ, պիտի անեք։ Սա էլ ժամանակի ընթացքում պարզ կլինի»,- ասաց նա։

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ ամեն դեպքում Լեռնային Ղարաբաղի հարցն այս պահին օրակարգում չէ, այն թողնված է ապագայի համար. «Պարզ է, որ ԼՂՀ-ն չի լինելու Եվրասիական տնտեսական միության մեջ, նույնիսկ իշխանության ներկայացուցիչներն են այդ մասին անուղղակի հայտարարել։ Թե ինչ է լինելու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին, անորոշ է»։

Նշենք, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցի ձգձգումը շատ քաղաքական վերլուծաբաններ կապում են հենց ՀՀ-ԼՂՀ սահմանին մաքսակետ տեղադրելու հետ։ Շատերը համոզված են, որ Ռուսաստանը Հայաստանին ստիպում է մաքսակետ տեղադրել սահմանին։

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման մասին պայմանագրի ստորագրումը ծրագրվում է հոկտեմբերի 10-ին՝ ԵՏՄ երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ