News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Մարտի 1-ի քննության ընթացքի հետ ծանոթ չէ, քանի որ դա իր լիազորությունների շրջանակում չէ: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Արզնիում կազմակերպված ոստիկանության զորքերի ուսումնական զորավարժության ժամանակ:

«Ես որպես էն ժամանակ ռազմական ոստիկանության պետ, հիմա որպես ոստիկանության պետ, ուղղակի չեմ զբաղվել այդ գործով: Մարտի մեկին իմ մասնակցությունը եղել է այնքանով, որ ռազմական ոստիկանությունը կառավարության շենքի պահպանությունն է վերցրել իր վրա, եւ ես օպերատիվ խմբով արդեն դեպքի վայրից հետո տեղազննություններին մասնակցել ենք նույնպես: Քննության ընթացքի հետ ես ուղղակի ծանոթ չեմ, եւ կարծում եմ՝ այնքան ծեծված թեմա է. ես ինչ էլ ասելու լինեմ, ասելու եմ այն, ինչ որ կան լրատվամիջոցներում»,- ընդգծել է նա՝ պատասխանելով հարցին, թե ովքեր են եղել 2008 թվականի «մարտի 1-ի» պատվիրատուները:

Նշենք, որ սեպտեմբերի 11-ին կառավարության նիստից հետո Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրագրողներին հայտնել էր, որ Մարտի 1-ի գործով բոլոր հանգամանքները պարզվել են, կան առանձին չբացահայտված հանգամանքներ, որոնց հարցում կան լուրջ խոչընդոտներ հենց տուժածների կողմից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ