Գերմանական Գերնսհայմում ուսումնական պեղումների ընթացքում Ֆրանկֆուրտի համալսարանի հնագետները հայտնաբերել են հռոմեական բերդ, որը թվագրվում է մեր թվարկության 70/80-110/120 թվականներին: Մասնավորապես, հայտնաբերվել են V-աձեւ երկու փորվածք, որոնք բնորոշ են նման կառույցների համար եւ սյուների անցքեր, որոնք նախկինում փայտե պաշտպանական կառույցի մաս են կազմել:
Հռոմեացիները բերդը կառուցել են Գերնսհայմում, որպեսզի վերահսկողության տակ վերցնեն Ռեյնից դեպի արեւելք մեծ հրապարակը եւ ընդլայնեն տրանսպորտային ցանցը, որը կապված էր Մոգոնտիացումի հետ՝ Ալպերի հյուսիսում խոշորագույն հռոմեական կենտրոններից մեկը: Գրենսհայմի բերդի մոտ գտնվել խաչմերուկ, որում հատվել են Մոգոնտիացիումի, Աուգսբուրգի եւ Լադենբուրգի ճանապարհները դեպի լիմես: Չի բացառվում, որ այստեղ՝ Ռեյնի վրա, գտնվել է նավահանգիստ, հաղորդում է «Գիտությունը եւ կյանքը»:
Պեղումների ընթացքում մեծ գտածոներ են հայտնաբերվել: Այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ հռոմեական զորքերը բերդը կործանել են ու ծածկել փորվածքները, երբ լքել են տեղանքը: Արդյունքում մեծ քանակությամբ աղբ է կուտակվել:
Մինչեւ հիմա հռոմեական դարաշրջանի մասին շատ քիչ բան է հայտնի, թեեւ տեղեկությունն այն մասին, թե այստեղ հռոմեացիներ են եղել, հայտնվել են դեռ 19-րդ դարում: Համարվում է, որ այդ տեղանքում գտնվել է փոքր գյուղ: