News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի խոշորագույն ընդդիմադիր պահպանողական «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Ժերար Լարշեն հոկտեմբերի 1-ին ընտրվել է խորհրդարանի վերին պալատի նախագահ: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

337 սենատորներից 194-ը, որոնք մասնակցել են քվեարկությանը, պաշտպանել են Լարշեի թեկնածությունը: Նշենք, որ նա արդեն 2008-2011թթ. ընթացքում եղել է Սենատի խոսնակ՝ Նիկոլա Սարկոզիի կառավարման շրջանում: 2011թ.-ին ընտրություններից հետո աջերը զրկվեցին վերին պալատում ունեցած մեծամասնությունից. Մեծամասնությունը ստացավ Սոցիալիստական կուսակցությունը: Այն ժամանակ Սենատի նախագահ ընտրվել էր Ժան-Պիեր Բելը, սակայն այժմ, երբ սոցիալիստներն ընտրություններում անհաջողություն են կրել, Բելն արդեն ստիպված էր զիջել տեղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ