News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մոսկվայի «Հոլոքոստ» կենտրոնի կողմից հայտարարված նկարների մրցույթում, որը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, պարտադիր երկու հատուկ ուղղություն կլինի՝ Հոլոքոստ եւ Հայոց ցեղասպանություն: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Հայոց ցեղասխպանության ինստիտուտ-թանգարանում նշված գրքի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց «Հոլոքոստ» կենտրոնի համանախագահ, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր Իլյա Ալտմանը:

«Մենք արդեն 15 տարի շարունակ դպրոցականների եւ ուսանողների համար Հոլոքոստի թեմայով մրցույթներ ենք անցկացնում: Երեկ մեզ ներկայացրին Հոլոքոստի թեմային նվիրված հայ երեխաների հիանալի նկարները: Հավանաբար կան նաեւ Հայոց ցեղասպանության թեմային առնչվող նկարներ: Կարծում եմ, որ նոյեմբերի 1-ին նախատեսված մրցույթում պարտադիր երկու ուղղություն կլինի. Հոլոքոստ եւ Հայոց ցեղասպանություն», - նշեց Իլյա Ալտմանը:

Նրա խոսքով՝ սա Հայաստանի դպրոցականներին եւս հնարավորություն կտա մասնակցել Մոսկվայում անցկացվող համաժողովներին: «Իսկ հայկական համալսարանների ուսանողներին հիանալի հնարավորություն կտա ընդգրկվել Ռուսաստանի պատվիրակության կազմում, որը մենք արդեն 10 տարի ուղարկում ենք Փարիզ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարանում ելույթ ունենալու համար», - հայտարարեց Իլյա Ալտմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ